Ինչո՞ւ են հայերը արտագաղթում․ որովհետև Հայաստանում չկա վաղվա օրվա նկատմամբ հավատ, չկա արդարություն, Հայաստանը իրավական պետություն չէ, քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում, մենաշնորհները խեղդում են անգամ փոքր բիզնեսը, չկա արժանապատիվ աշխատանք, իշխող Հանրապետական կուսակցությունը վերածվում է կոմունիստական հրեշի, Սերժ Սարգսյանն ու նրա ռեժիմը վերարտադրության իրենց բացահայտ խոստում-սպառնալիքներով սպանում են փոփոխությունների հույսերըՊետք է հասկանալ և ընդունել պարզ ճշմարտությունը. եթե չդադարի այս աղետալի արտագաղթը, եթե ծնելիությունը շարունակի անկում ապրել, ապա բանակի համալրման խնդիրը չի լուծվի անգամ Հայաստանն ու Արցախը պարտադրաբար Սպարտա դարձնելու դեպքում: Ինչո՞ւ են հայերը արտագաղթում․ որովհետև Հայաստանում չկա վաղվա օրվա նկատմամբ հավատ, չկա արդարություն, Հայաստանը իրավական պետություն չէ, քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում, մենաշնորհները խեղդում են անգամ փոքր բիզնեսը, չկա արժանապատիվ աշխատանք, իշխող Հանրապետական կուսակցությունը վերածվում է կոմունիստական հրեշի, Սերժ Սարգսյանն ու նրա ռեժիմը վերարտադրության իրենց բացահայտ խոստում-սպառնալիքներով սպանում են փոփոխությունների հույսերը: Անշուշտ, կան նաև դեպքեր, երբ ընտանիքը արտագաղթում է Հայաստանից կամ տղա երեխաներին գրանցում այլ երկրում, որպեսզի չգնա բանակ: Այս դեպքերը, սակայն, զանգվածային չեն: Մարդը հեռանում է սահմանային գյուղից ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցիները կրակում են, այլ որովհետև չի կարողանում իր ընտանիքի համար ապահովել ապրուստի նվազագույն պայմաններ: Վարչարարությամբ բանակի համալրման խնդիրը գրեթե անլուծելի է: Ավելին, դա կարող է նաև հակառակ ազդեցությունը թողնել: Հետևաբար, եթե ուզում ենք ունենալ համալրման դժվարություն չունեցող Հայկական բանակ (իսկ դա ուզում են բոլոր հայերը, քանի որ արտաքին սպառնալիքը կախված է բոլորի գլխին), պետք է սկսել այլ տեղից: Վերջին օրերին Ազգային ժողովում «Զինապարտության մասին» նոր օրենքի քննարկումների ժամանակ երիտասարդ պատգամավորներից մեկը շատ հակիրճ և դիպուկ բնութագրեց կացությունը. hզոր բանակի համար պետք է հզոր տնտեսություն, հզոր տնտեսության համար՝ ազատական մրցակցային միջավայր, իսկ դրա համար՝ ժողովրդավարություն։ Հայկական բանակի համալրման ակնկալիքներ կային սփյուռքից: Թվում էր՝ երկքաղաքացիության օրենքը սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն կտա ծառայել Հայկական բանակում: Հռետորաբանությունն ու իրականությունը, սակայն, բոլորովին տարբեր բաներ են: Սփյուռքահայերը հրաժարվում են երկքաղաքացիությունից, քանի դեռ իրենց որդիները չեն դարձել 27 տարեկան: Դա այն տարիքն է, որից հետո բանակ չեն տանում:
Արտագաղթը և Հայկական բանակը

Տեղադրություն
Թաթուլ Հակոբյան










