Առաջիկա ամիսներին հստակ կդառնա՝ որքանով է Մոսկվան պատրաստ նպաստելու վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի մնալունԵրևանցի վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը, որը սերտորեն հետևում է հայ-ռուսական գործարքներին, ենթադրում է, որ ռուսական կառավարությունը «խրախուսում է» այդ ներդրումները՝ համոզված լինելով, որ դրանք կաջակցեն Կրեմլի ուժեղ դիրքերի ամրապնդմանը Հայաստանում: Ըստ Պետրոսյանի՝ Ռուսաստանի ղեկավարները նույն պատճառով ցանկանում են, որ Կարեն Կարապետյանը հաջորդ տարի ևս մնա վարչապետի պաշտոնում, թեև վերջինս «այնպիսին չէ, որ հեշտությամբ հնազանդվի այն ամենին, ինչ կասեն»։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին Հայաստան կատարած այցի ժամանակ ցույց տվեց Մոսկվայի շարունակական աջակցությունը «Գազպրոմի» նախկին տնօրենին: Կարապետյանի հետ համատեղ ասուլիսին Մեդվեդևը բարձր գնահատեց ռուս-հայկական «բոլոր ուղղություններով զարգացող» կապերը՝ ավելացնելով, որ «Գազպրոմը» կխուսափի Հայաստանի համար 2018թ. գազի գնի կանխատեսվող թանկացումից: Օրեր անց ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքը 13 րոպեանոց հոլովակ հեռարձակեց Հայաստանի մասին, որում բարձր էր գնահատվում Կարապետյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը և վարդագույն գույնով ներկայացվում առկա տնտեսական վիճակը: Առաջիկա ամիսներին հստակ կդառնա՝ որքանով է Մոսկվան պատրաստ նպաստելու Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում մնալուն։ Ամեն դեպքում, Հայաստանի մաքառող տնտեսությունը կունենա նոր և շատ հարուստ դերակատար, որը կարող է նպաստել ավելի արագ տնտեսական աճին: Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Eurasianet.org կայքում վերլուծաբան Էմիլ Դանիելյանն անդրադառնում է Հայաստանում քաղաքական իշխանության համար պայքարին և ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի աճող ազդեցությանը։ «Ռուսահայ միլիարդատերի աճող ազդեցությունը Հայաստանում» վերնագրված հոդվածը հատվածաբար ներկայացված է ստորև։
Ռուսաստանում գործարար կայսրություն կառուցած հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը գնալով ավելի շատ ներդրումներ է կատարում Հայաստանում, հատկապես էներգետիկայի ոլորտում, որտեղ նա դառնում է կարևոր դերակատար: Հայաստանի վարչապետի հետ նրա սերտ կապերը հարցեր են առաջացնում հայաստանյան քաղաքականության վրա Ռուսաստանի ազդեցության մասին՝ հաջորդ տարի Հայաստանում նրբին քաղաքական անցման շեմին:
52-ամյա մագնատը չի թաքցնում իր ուժեղ աջակցությունը վարչապետ Կարեն Կարապետյանին (ազգակցական կապ չկա), որը պաշտոնավարում է 2016 թ. սեպտեմբերից և ունի տեխնոկրատ բարեփոխիչի համբավ։
Մինչև մի քանի տարի առաջ Կարապետյանի գործունեությունը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հիմնականում սահմանափակվում էր բարեգործությամբ: Մասնավորապես, նա ֆինանսավորել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում 22 մլն դոլար արժողությամբ նոր հիվանդանոցի կառուցումը:
Հայաստանում Կարապետյանի առաջին խոշոր բիզնես ակտիվը 2012 թ. Երևանում կառուցված խոշոր առևտրի կենտրոնն էր: Այս տարի նոյեմբերի 13-ին ևս տեղի կունենա նրա՝ նմանատիպ ամերիկյան ոճի մանրածախ առևտրի և զվարճանքի համալիրի բացումը:
Երկու տարի առաջ «Տաշիրը» Ռուսաստանի պետական հսկա «Ինտեր ՌԱՕ»-ից գնեց վատ կառավարվող և պարտքերի տակ կքած Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ 2017 թ. օգոստոսին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ ազգային էլեկտրաբաշխիչ ընկերությունը ևս կկառավարվի (և կարդիականացվի) «Տաշիրի» կողմից: Գործարքի ժամկետը առնվազն հինգ տարի է:
Կարապետյանը նախատեսում է կառուցել նաև երկու խոշոր հէկ և մեկ թափոնների վերամշակման գործարան՝ առանձին ներդրումային ֆոնդով` Հայաստանի ներդրողների ակումբի միջոցով, որը նա ստեղծել է 2017թ. սկզբին: Հայաստանի ներդրողների ակումբի գնահատմամբ՝ այդ երեք ներդրումային նախագծերի արժեքը մոտ 470 մլն դոլար է: «Գործընկերների հետ միասին ակումբը ներդրումներ է կատարում հայկական նախագծերում, որոնք արժեն ավելի քան 1,1 մլրդ դոլար»,- նշում է հիմնադրամն իր կայքում: Կայքը մանրամասներ չի տալիս, թե որտեղ է ուղղվում ներդրումների մնացորդը:
Հայաստանի ներդրողների ակումբը մինչ օրս առաջարկել է սեփական գումարից ներդնել միայն 80 մլն դոլար` հույս ունենալով մնացածը հավաքել միջազգային ֆինանսական հաստատություններից, ինչպես նաև Ռուսաստանից և նույնիսկ Արևմուտքի մասնավոր ներդրողներից: Թունելափորման սարքավորումներ արտադրող ամերիկյան «Ռոբինս ընկերությունը» պատրաստակամություն է հայտնել ներդրում անել նոր հէկերից մեկում, որը կառուցվելու է Լոռու մարզում: Հոկտեմբերի 25-ին ընկերությունը ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Կարապետյանին պատկանող էներգետիկ ընկերության հետ:
«Մենք առաջնորդվում ենք Հայաստանի կառավարության կողմից հաստատված ռազմավարական առաջնահերթություններով, և էներգետիկ անվտանգությունը դրանցից մեկն է», - ասել է Հայաստանի ներդրողների ակումբի ղեկավար, «Ֆորա Կապիտալի» գործադիր տնօրեն Պարույր Ամիրջանյանը: EurasiaNet.org-ին տված հարցազրույցում Ամիրջանյանն ասել է, որ էներգիայի վերականգնվող աղբյուրները Հայաստանին կօգնեն ավելի քիչ կախվածություն ունենալ ներկրվող էներգակիրներից:
Մոսկվայում գտնվող «Տաշիր» խմբի մամլո ծառայությունն իր հերթին ասել է, որ Կարապետյանի ընկերությունների համար Հայաստանը միշտ եղել է առաջնահերթ տարածաշրջան։ «Խումբը մտադիր է ընդլայնել իր գործունեության աշխարհագրական շրջանակները, այդ թվում` Հայաստանում»,- ասված է EurasiaNet.org-ին:
Գրասենյակը հրաժարվեց մեկնաբանել՝ արդյոք «Տաշիրի» սեփականատերը Հայաստանում քաղաքական նպատակներ հետապնդո՞ւմ է, թե՞ վարչապետ Կարապետյանի շարունակական պաշտոնավարումը համարում է անհրաժեշտ իր բիզնես ծրագրերի համար:
Կարապետյանն վարչապետին իր զորավոր աջակցության մասին բարձրաձայնեց, երբ նրանք Երևանում մարտի սկզբին համատեղ հայտարարեցին Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծման մասին: «Մենք պատրաստվում ենք պաշտպանել և աջակցել նրան [վարչապետին], և ես վստահ եմ, որ շատ շուտով կհասնենք նպատակներին»,- ասաց նա լրագրողներին:
Ամենայն հավանականությամբ՝ երկուսի մտերմությունը սկիզբ է առել, երբ 2011-2016 թթ. Կարեն Կարապետյանը Ռուսաստանում «Գազպրոմի» ձեռնարկություններում ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում։ Որպես իրենց սերտ հարաբերությունների նշան՝ Կարենը նստած էր Սամվելի կողքին վերջինիս կրտսեր որդու վսեմաշուք հարսանիքին:
Քաղաքականապես անփորձ վարչապետը բազմիցս խոստացել է Հայաստանում բարելավել կենսամակարդակը՝ լայնածավալ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և գործարար միջավայրը բարելավելու միջոցով: Հետևաբար Սամվել Կարապետյանի աճող տնտեսական ներկայությունը Հայաստանում կարող է ուժաղացնել նրա ձեռքը:
Civilnet










