Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է և հանձնառու է ԼՂ խնդրի հարատև կարգավորմանը․ Մակրոնը՝ Արամ Ա-ին

Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է և հանձնառու է ԼՂ խնդրի հարատև կարգավորմանը․ Մակրոնը՝ Արամ Ա-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, որում հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանի և աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի անկեղծ բարեկամն է և հանձնառու է ղարաբաղյան հիմնախնդրի՝ «բանակցային ճանապարհով կայուն կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։ Այս մասին հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Ֆրանսիայի նախագահը նշում է, որ դրանից «100 տարի անց Մերձավոր Արևելքը շարունակում է ապրել բռնության մթնոլորտում»։ Մակրոնը վստահեցնում է, որ Ֆրանսիան «հավատարիմ է իր կեցվածքին՝ շարունակելով շեշտել ճշմարտության հրամայականը և հավաքական հիշողության պահպանման կարևորությունը աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում»։

«Ֆրանսիան Հայաստանի և աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի անկեղծ բարեկամն է և ամբողջությամբ հանձնառու է ղարաբաղյան խնդրի՝ բանակցային ճանապարհով հարատև կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասված է Մակրոնի նամակում։



Լուսանկարում՝ Մակրոնը Փարիզում ծաղկեպսակ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, 2017թ․ ապրիլ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում