Գլխավոր Լրահոս

«Տաշիրը» հայտարարել է Հայաստանում $1 մլրդ ներդնելու մասին

«Տաշիրը» հայտարարել է Հայաստանում $1 մլրդ ներդնելու մասին
Ռուսաստանաբնակ միլիարդատեր «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում ավելի քան 1 մլրդ դոլար ներդրումներ կատարելու մասին: Նոյեմբերի 13-ին Երևանում կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացումը, որը «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի նախագծերից մեկն է, ասված խմբի տարածած հաղորդագրությունում: Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը կոչված է աջակցելու Հայաստանի տնտեսության բազմակողմանի զարգացմանը: Ներկայացման շրջանակում «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու մասին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր  «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը։ Ծրագրի ներկայացման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, ՀԷՑ-ի և ֆինանսական գործընկերների միջև: «Տաշիրի» տարածած հաղորդագրության համաձայն՝ էներգետիկայի ոլորտի ներդրումային ծրագիրը ներառում է երեք ուղղություն՝ ներդրումներ բաշխիչ ցանցերում և հիդրոէներգետիկայի բնագավառներում: Մոտակա տասը տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 2015-ից մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, մինչեւ 900 մլն դոլարի միջոցներ կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին: Այս ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016-ից վարել է բանակցություններ միջազգային առաջատար ներդրումային բանկերի հետ: Այսօր ստորագրված են պայմանագրեր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն դոլարի ներգրավման նպատակով: Ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր Եվրասիական զարգացման բանկի հետ՝ 100 մլն դոլարի ներգրավման նպատակով: Բացի այդ, շարունակվում են բանակցություններն ֆինանսական այլ կառույցների հետ՝ մոտակա տարիների ընթացքում ֆինանսական այլ միջոցներ ներգրավելու նպատակով: Դեռ 1970թ. մշակված և 1998թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակություն այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չէր իրականացվել: Դեբեդ գետի վրա կկառուցվի խոշոր հէկ Նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան: Սա թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչև 460 մլն կՎտժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի 5-6%-ը: Կայանը նախատեսվում է կառուցել Լոռու մարզում՝ Դեբեդ գետի հյուսիսային մասում. ընդհանուր բյուջեն կկազմի մինչև 200 մլն դոլար: Ծրագրում իր մասնակցությունը կունենան ամերիկյան Ռոբբինս ընկերությունը և Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան։ Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո Շնող ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն չորս տարվա ընթացքում: Այսօր տեղի է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի մեկ այլ կառույցի՝ ՌԻՈ առևտրի կենտրոնի բացումը Երևանի Արաբկիր թաղամասում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում