Գլխավոր Լրահոս

Լույս կընծայվի «Խելացի ազգ» գրքի հայերեն թարգմանությունը

Լույս կընծայվի «Խելացի ազգ» գրքի հայերեն թարգմանությունը

Լույս կընծայվի ավստրալահայ մասնագետ Սասուն Գրիգորյանի «Խելացի ազգ» (Smart Nation) գրքի հայերեն թարգմանությունը։ Smart Nation գիրքը հրատարակվել է 2016թ․ օգոստոսին՝ Լոնդոնի «Կոմիտաս ինստիտուտի» կողմից։

Հեղինակը՝ Սասուն Գրիգորյանը, հանրային քաղաքականության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, անդրազգային կորպորացիաներում աշխատելու երկարատև փորձ ունի։ Գրքում նա գործնական առաջարկություններ է անում Հայաստանի զարգացման համար, որոնցից շատերն արդեն իսկ իրականացվում են կառավարության կողմից։

Գրիգորյանն առաջարկում էր, օրինակ, ստեղծել ազատ տնտեսական գոտի հայ-իրանական սահմանի վրա (այս ուղղությամբ կառավարությունն արդեն գործնական քայլեր է կատարել);

պայքարել ընտրակեղծիքների դեմ՝ դոնորների գումարներով ձեռք բերելով ընտրությունների վերահսկման տեխնիկական սարքեր;

ստեղծել թվային հարթակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի դեպքերն անանուն բացահայտելու համար;

Հայաստանի տնտեսական զարգացման համար խթանել մասնավոր և պետական հատվածների համագործակցությունը և իրականացնել երկարաժամկետ պլանավորում, ինչը այժմ իրականացվում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից;

վերաիմաստավորել Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները, ինչն արտահայտվեց 2017թ․ նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։

Գրիգորյանն առաջարկում էր ստեղծել նաև Նորարարությունների ու տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ։ Ուշագրավ է, որ 2017թ․ արդեն ստեղծվեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների FAST հիմնադրամը։

Ինչո՞ւ «Խելացի ազգ»։ ՍիվիլՆեթը մի քանի հարց է ուղղել Սասուն Գրիգորյանին

- Ինչո՞ւ է գիրքը կոչվում «Խելացի ազգ»։

- Որովհետև հայերը հենց այդպիսին են։ Հայաստանը գրագիտության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներից է աշխարհում, այն համաշխարհային ճանաչված առաջատար է ռազմավարական խաղերում՝ շախմատում, և հայերն ամբողջ աշխարհում բազմաթիվ նորարարությունների ու գյուտերի հեղինակ են։

- Ինչո՞ւ է գիրքը կարևոր Հայաստանի համար։

- Ինչպես շատերը, ես նույնպես հաճախ եմ մտածում Հայաստանի խնդիրների և դրանց լուծումների մասին։ Սակայն այդ խնդիրներին ես ցանկանում էի այլ մոտեցում ցուցաբերել․ ուզում էի տալ կոնկրետ, իրական և գործնական առաջարկություններ, որոնք պետք է քննարկել և իրականացնել։ Ես ցանկանում էի խնդիրներին մոտենալ նաև որպես մասնագետ։ Ինձ բախտ է վիճակվել աշխատել կառավարությունում, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրել խոշոր անդրազգային կորպորացիաների կոնկրետ խնդիրների կարգավորումների ու հանրային քաղաքականության հարցերի շուրջ։ Բոլոր այդ ընկերությունները, որոնց համար աշխատել եմ, շատ ավելի մեծ տարեկան եկամուտ ունեն, քան Հայաստանի ամբողջՀՆԱ-ն է՝ 10 մլրդ դոլար։ Այնպես որ, եթե այդ ընկերություններին ես կարող եմ օգտակար լինել, ինչո՞ւ օգտակար չլինեմ Հայաստանին։ Ահա թե ինչպես ծնվեց իմ նախաձեռնությունը։ Մենք պետք է կոլեկտիվ պատասխանատվություն վերցնենք և յուրաքանչյուրս մեր դերն ուենանք դրանում։ Մենք փոքր ազգ ենք և պետք է օգտագործենք բոլոր հնարավոր ռեսուրսները, որտեղ էլ որ դրանք լինեն։  Մենք պետք է համագործակցենք, և չենք կարող հաջողել ինչ-որ խմբերի ներառելով կամ ինչ-որ խմբերի վանելով։  Ինչպես Ռուբեն Վարդանյանն ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի 25-ամյակի հանդիսության ժամանակ իր ելույթում, «Մեր պարտքն է Հայաստանը դարձնել ծաղկուն երկիր»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում