Գլխավոր Լրահոս

Հայաստանում աղքատությունը նվազել է 0,4 տոկոսային կետով

Հայաստանում աղքատությունը նվազել է 0,4 տոկոսային կետով

2016թ․ Հայաստանում աղքատությունը նվազել է 0,4 տոկոսային կետով։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017 զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանում աղքատ է բնակչության 29,4% -ը, 1,8 %-ը՝ ծայրահեղ աղքատ է, 8,0%-ը` շատ աղքատ (առանց ծայրահեղ աղքատների), իսկ մնացած 19,6%-ը՝ ուղղակի աղքատ է:

2016թ․ աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 295 000, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 54 000 մարդ: 2015թ․ համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0,4 տոկոսային կետով։ Սակայն 2016թ․ ընդհանուր աղքատության մակարդակը դեռ ավելի բարձր է 2008թ․ մակարդակից՝ 1,8 տոկոսային կետով։

ԱՎԾ մեթոդաբանության համաձայն, աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից (40 867 դրամ) շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից (33 418 դրամ), իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (23 313 դրամ):

Հայաստանում աղքատությունն ամենաբարձրն է Շիրակում (45,5%) Լոռիում ( 35,8%), Տավուշում (33,8%):

2016թ․ ընտանիքների անդամների 11,6%-ը նշել է, որ ունեն սննդի ապահովման խնդիր, 23,7%-ը՝ բնակարանային հիմնահարց, 3,1%-ը՝ երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու խնդիր։

Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` 2016թ․ իրեն աղքատ (ներառյալ
ծայրահեղ աղքատ) է համարել բնակչության 16,6%-ը, իր կենսամակարդակը միջինից ցածր է գնահատել հարցվածների մոտ կեսը՝ 45,8%-ը, իսկ 2008թ․ այդպես էր գնահատել 35,6%-ը։

Ընտանիքները նշել են, որ գոյատևման համար մեկ շնչին ամսական պետք է 120 523 դրամ, լավ ապրելու համար՝ 347 234 դրամ, շատ լավ ապրելու համար՝ 655 060  դրամ, սակայն կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ տնային տնտեսության 16 և բարձր տարիքի անդամների 39,6%-ը նշել է՝ ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով, 19,3%-ը նշել է, որ պլաններ չունի, իսկ 100 հարցվողից 12-ը նշել է, որ փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, սեփական գործ Հայաստանում ցանկանում է սկսել միայն 1,1%-ը:

Զեկույցում նշվում է, որ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63,2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,2% կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին։ Միջազգային փորձը, սակայն, վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում