«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի արդյունքում կբարձրանա մարզի զբոսաշրջային գրավչությունը, կստեղծվի ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի և առողջապահական համալիրներ, հյուրանոց և այլն։
Կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստին հավանություն է տվել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ. ներդրումային ծրագրին, որի նպատակն է բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը՝ վերականգնելով առկա և ստեղծելով նոր համապատասխան ենթակառուցվածք, այդ թվում՝ ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի և առողջապահական համալիրներ, հյուրանոց և այլն։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է շուրջ 25 մլն դոլարի ներդրում և 400-ից ավելի աշխատատեղի ստեղծում։ Ծրագրով նախատեսված է ապահովել Գորիս և շրջակա համայնքներ այցելող զբոսաշրջիկների թվի աճ՝ հասցնելով տարեկան մոտ 400 000 -ի։
Կառավարության հաղորդագրությունում նշվում է, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում արտասահմանյան հայտնի Garaventa AG, KSIL, Ibis, Novotel և մի շարք գերմանական կլինիկաների հետ։
Civilnet











