Գլխավոր Լրահոս

Ռուսական սահմանապահ զորամասը խոչընդոտ է եղել Իրանին սահմանամերձ ճանապարհի վերանորոգմանը (լրացված)

Ռուսական սահմանապահ զորամասը խոչընդոտ է եղել Իրանին սահմանամերձ ճանապարհի վերանորոգմանը (լրացված)
Կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց որոշման մի նախագծի, որով պետության ու մասնավոր մի ընկերության միջև գնման պայմանագիրը դադարեցվել է։ Այդ պայմանագրով Հայաստանը վերանորոգելու էր Երևան-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհահատվածի 40 կիլոմետրը, սակայն Իրանի հետ սահմանի ռուսական համապատասխան զորամասից վերանորոգման թույլտվություն Հայաստանը չի ստացել։ Կառավարության որոշման մեջ նշված է. «Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել»: Ավելի ուշ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ասել է, որ խնդիրը ոչ թե ռուս սահմանապահների, այլ իրանական կողմի հետ է կապված։ Նա բացատրել է, որ ափապաշտպան աշխատանքներ են կատարվում, ու Արաքս գետի հունի հետ կապված հարց է, որը ռուսական սահմանապահների հետ կապ չունի։ Թեմային այսօր խորհրդարանում անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Կառավարությունը պետք է մեկնաբանի, թե ինչու չենք կարողանում այդ կարևորագույն ճանապարհահատվածը վերանորոգել և ինչ պետք է անենք, որ կարևորագույն ճանապարհահատվածների կախում չունենանք ռուսական կոնկրետ զորամասի քմահաճույքից»,- հայտարարել է պատգամավորը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում