Գլխավոր Լրահոս

Արամ Սիմոնյան. ստրուկը

Արամ Սիմոնյան. ստրուկը

ԵՊՀ մի քանի ուսանող կրկին նստել է հացադուլի: Իհարկե, ոչ մի կասկած, որ երեխաները երկար չեն նստի: Սակայն ոչ այն պատճառով, որ այդքան կամք կամ առողջություն չունեն: Նրանք երկար չեն նստի, որովհետև իրենք արդեն մսխել են վստահության այն պաշարը, որ կուտակել էին սկզբից:

Փաստն այն է, որ նրանք կրկին տրվել են հացադուլին: Այսինքն, պայքարը շարունակվում է: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարում է` կզզվեն իրենց արածից, կթողնեն կգնան: Այսինքն, ինքն արդեն ազգ-բանակական է, իսկ ուսանողները` ոչ: Ու չի քննարկում, որ իր գործը ուսանողն է, ոչ թե ազգ-բանակը: Ինքը հանրապետական է: Ըստ իս, իրականում չի էլ սխալվում: Որովհետև իրենք գիտեն, թե ինչպես ոչնչացնել մարդուն: Պարզապես բանի տեղ չդնել: Իր թոռնիկների տարիքի երեխաներ են: Նրանց արյունը եռում է ու նստում են հացադուլի: Այդ երեխաները մայրեր ունեն: Բուհն ընտրել են ոչ միայն ապագա ֆիզիկոս կամ բանասեր դառնալու համար, այլ որովհետև խաղի կանոն կար` սովորել, հետո` ծառայել: Նրանց հենց սկզբից չեն ասել, որ ընդունվելիս արդեն պիտի Էյնշտեյն կամ Եղիշե Չարենց լինեք, որ չծառայեք: Հիմա այս երեխաները կանգնել են փաստի առաջ: Ընթացքից խաղի կանոններ են փոխվում: Այս երեխաների պայքարի ձեռագիրը զենք վերցնելը չէ: Ու՞մ դեմ զենք վերցնեն: Արամ Սիմոնյանը նրանց մասին ասում է` կզզվեն, իրենց արածից,կթողնեն կգնան: Իսկ այն, որ ուսանողներն իրենց խաբված են զգացել, այսինքն, իր ԲՈՒՀ-ի երեխաներին խաբել են, իրեն հետաքրքիր չէ: Լավ, թող հետաքրքիր չլինի: Իսկ եթե չեն զզվու՞մ իրենց արածից: Այդ երեխաները դառնում են քրեական հանցագո՞րծ:

Բոլորս էլ գիտենք, որ երեխաները դատապարտված են Արամ Սիմոնյանի անհոգ կյանքի առաջ: Արամ Սիմոնյանը պետք է լավ ապրի: Նրան ոչ իր ուսանողներն են հետաքրքիր, ոչ էլ` բանակը: Եթե պետք լինի վաղը մեր բանակը հանձնել Թուրքիային, նա երկու ձեռքով կողմ է, միայն իր լավ ապրելը երաշխավորված լինի: Թող այս երեխաները փտեն թուրքական բանտերում: Ոչ մի խնդիր: Բայց դա նշանակում է, որ Արամ Սիմոնյանի երեխաները և թոռները Հայաստանից հեռու մի տեղ արդեն ապահովագրել են իրենց թուրքական ենթակայության հեռանկարից: Դա նշանակում է, որ Արամ Սիմոնյանը տեսնում է այդպիսի հեռանկար: Այլապես այդքան անհոգ չէր լինի: Որովհետև անհոգ մտավորականը երկու ճանապարհ ունի` կամ վեր է իշխանության քմահաճույքներից, կամ ստրուկ է դրանց: Արամ Սիմոնյանը հանրապետական է: Նշանակում է, նա ստրուկ է:

Երբ նա ասում է, որ կզզվեն իրենց արածից, կթողնեն կգնան, ուզում է ասել, որ այդ երեխաներն այլ հեռանկար չունեն ստրուկ լինելուց բացի: Ուզում է ասել` ինչո՞վ են նրանք պակաս իրենից, ինչո՞վ են նրանք պակաս ընտրակաշառք վերցնող ընտրողից և ինչո՞վ են նրանք պակաս էն աղքատից, որի որդին մեռնում է դիպուկահարի կրակոցից: Եվ ճիշտ է Արամ Սիմոնյանը: Այս երեխաները դատապարտված են: Որովհետև նրանց պայքարը քաղաքական չէ: Եթե քաղաքական լիներ, Արամ Սիմոնյանը կվազեր Սերժ Սարգսյանի մոտ և կասեր` շեֆ, կորած ենք, տղերքն արդեն քաղաքական պահանջներ են առաջ քաշում: Որովհետև եթե խորհրդի նախագահը հանրապետական է, ռեկտորը հանրապետական է և պաշտպանության նախարարը հանրապետական է, երեխաների պահանջը չի կարող քաղաքական չլինել: Իսկ այսպես, Արամ Սիմոնյանը դեռ կարող է մտածել զուտ իր կուշտ լինելու մասին և դրա համար չանհանգստացնել որևէ մեկին: Իսկ երեխաները թող սոված մեռնեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում