Գլխավոր Լրահոս

2017-ի 11 ամիսներին Հայաստանի արտահանման ցուցանիշը ռեկորդ է սահմանել

2017-ի 11 ամիսներին Հայաստանի արտահանման ցուցանիշը ռեկորդ է սահմանել

2017թ․ 11 ամիսներին Հայաստանից արտահանումը ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 2 միլիարդ դոլարը։ 2016թ․ 11 ամիսներին արտահանումը կազմել էր 1,6 միլիարդ դոլար։

11 ամիսների կտրվածքով արտահանման 1 միլիարդ դոլարի շեմը Հայաստանը հատել է 2007թ․՝ գրանցելով 1,06 միլիարդ դոլարի արտահանում։ 2010թ․ 11 ամիսների կտրվածքով արտահանումը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, իջել էր մինչև 335 միլիոն դոլարի։

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ՝ արտահանումն աճել է 23,5 տոկոսով։ 2017թ․ 11 ամիսներին 28 տոկոսով էլ աճել է ներմուծումը և կազմել 3,8 միլիարդ դոլար։

Այս տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվությունն աճել է 7,3 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում 14 տոկոսով աճել է առևտրաշրջանառությունը, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12 տոկոսով, շինարարության ծավալներն են ավելացել 0,3 տոկոսով։ Շուրջ 4 տոկոս անկում է գրանցվել գյուղատնտեսական արտադրանքի ծավալների մասով։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում