Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը

Ադրբեջանը կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը

Ադրբեջանական ընդդիմադիր Meydant.tv կայքը ներկայացրել է իսպանական սպորտային AS կայքում հրապարակված հոդվածը, որում ասվում է, թե Ադրբեջանը կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը։  Պայմանագրի բարեհաջող կնքման դեպքում այն կդառնա ամենաթանկը ֆեդերացիայի պատմության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանը առաջիկա հինգ տարիների ընթացքում կլինի կազմակերպության գլխավոր հովանավորը և կվճարի 50 միլիոն եվրո: Սակայն քաղաքական ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները և ազգային հավաքականների մեծամասնության, այդ թվում` Իսպանիայի ազգային հավաքականի` Ռուսաստանում կայանալիք Աշխարհի գավաթի ուղեգրերի հարցի քննարկումը կասկածի տակ են դնում պայմանագրի կնքումը:

Իսպանական El Pais օրաթերթը նախօրեին հաղորդել էր, որ ՖԻՖԱ-ն նամակ է հղել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ նախազգուշացնելով պետությունների կողմից ֆեդերացիայի գործերում ենթադրյալ միջամտության մասին: Խոսքը Արքայական ֆեդերացիայի նախկին ղեկավար Անխել Մարիա Վիլյարի հեռացման և դրան հաջորդած ձերբակալության մասին է։ Վիլյարը մեղադրվում է ազգային հավաքականների խաղերի կազմակերպման հետ կապված տնտեսական հանցագործությունների մեջ:

ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ պետությունը իրավունք չունի միջամտել երկրի ֆուտբոլային գործերին:

Սա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում որոշ մտահոգությունների տեղիք տվեց: Նույնիսկ հետաձգվեց ֆեդերացիայի  մարքեթինգի տնօրեն Վիսենտե Կասադոյի և սպորտային տնօրեն Ֆերնանդո Իեռոյի՝ Բաքու կատարելիք այցը: Ենթադրվում է, որ նրանք իրենց հետ տանելու էին ստորագրման փաստաթղթերը։

Այժմ ֆեդերացիայի ղեկավարությունը սպասում է ՖԻՖԱ-ի կողմից 2018թ. աշխարհի գավաթի վերաբերյալ վերջնական որոշմանը, և ազգային հավաքականի մասնակցությանը հավանությունից անմիջապես հետո կփորձի ստորագրել պայմանագիրը: Պայմանագրի բարեհաջող կնքման դեպքում այն կդառնա ամենաթանկը ֆեդերացիայի պատմության մեջ։

Ադրբեջանն արդեն ունի նման հովանավորության փորձ: 2012 թ. նոյեմբերին Իսպանիայի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբը համաձայնագիր էր ստորագրել Ադրբեջանի կառավարության հետ, ըստ որի՝ ակումբի ֆուտբոլիստները կրելու էին «Ադրբեջան. կրակների երկիր» վերտառությամբ շապիկներ և պարտավորվում էին կանոնավոր կերպով մեկնել Ադրբեջան (արդեն մեկ անգամ այցելել և ընկերական հանդիպում են անցկացրել տեղական թիմի հետ) և համագործակցել ադրբեջանցի երիտասարդ ֆուտբոլիստների վերապատրաստման հարցում: Բացի այդ, «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտը ունի VIP օթյակ՝ Ադրբեջանից բարձրաստիճան հյուրերի համար: Դրա փոխարեն «Ատլետիկոն» մեկուկես տարվա ընթացքում ստացավ 12 մլն եվրո:

2013 թ. հունվարին պայմանագիրը երկարաձգվեց մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Սակայն 2015թ. Nike-ը մնաց «Ատլետիկոյի» տեխնիկական հովանավորը, և շապիկների վերտառությունը փոխվեց։ Ադրբեջանին փոխարինեց Plus 500 բրիտանական ընկերությունը, որն ապահովում է առցանց առևտրային ծառայություններ մանրածախ հաճախորդների համար:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում