ԵԼՔ դաշինքը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է հունվարի 19-ին Երևանի կենտրոնում թանկացումների դեմ երթ անցկացնելու մասին։
«Սիրելի հայրենակիցներ,
Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։
Հունվարի 19-ին` ժամը 17․00-ին, ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։
Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը»,- ասված է հայտարարությունում։
***
Հունվարի 1-ից մի շարք ապրանքներ թանկացել են։ Աճել են սպիրտային խմիչքների, գարեջրի, գինու, ծխախոտի, բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված գազի գնի, նավթամթերքի ու քսայուղերի գները: Գնաճը պայմանավորված է հարկային օրենսգրքի այն փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել հունվարի 1-ից:
Civilnet











