Գլխավոր Լրահոս

Թուրքիայում ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Թուրքիայում ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Հունվարի 10-ին Թուրքիայում ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ։ Անկարան Վաշինգտոնին իր դժգոհությունն է հայտնել Սիրիայում քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերին (YPG) աջակցելու առնչությամբ։ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են։

Reuters-ը հաղորդում է, որ Պետքարտուղարության խոսնակը հաստատել է հանդիպման փաստը՝ չբացահայտելով զրույցի մանրամասները։

Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, Hurriyet Daily News-ը, հաղորդում է, որ Թուրքիան այս քայլին դիմել է այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը YPG-ի մոտ 400 մարտիկների են վերապատրաստել։

Թուրքիան քննադատում է ԱՄՆ-ին քրդական զինուժի հետ դաշնակցելու համար՝ YPG-ն համարելով ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։

Իսլամական պետության դեմ պայքարում ԱՄՆ-ը հենվում է քրդական զինուժի վրա՝ նրան տրամադրելով զենք, խորհրդատվություն և աջակցություն։ Անցյալ ամիս YPG-ն հայտարարել էր, որ Իսլամական պետությունից ամբողջությամբ ազատագրել է Դեր Զորի արևելյան հատվածը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում