Գլխավոր Լրահոս

Թուրքիան չի վստահում ԱՄՆ-ին․ Չավուշօղլու

Թուրքիան չի վստահում ԱՄՆ-ին․ Չավուշօղլու

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չորեքշաբթի օրը հերքել է այն պնդումը, թե Միացյալ Նահանգները Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, սահմանապահ ուժեր կտեղակայի։ Դիվանագետի խոսքով՝ հարցը, որը հարուցել է Անկարայի ցասումը, «աղավաղված» է ներկայացվել, հաղորդում է Reuters-ը։

Երեկ Թուրքիան հայտարարել է, որ չի վարանի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում գործողություններ սկսել, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի սահմանապահ ուժեր տեղակայելու մտքից։

«Ամբողջ պատկերն աղավաղվել է, թյուր ներկայացվել։ Որոշ մարդիկ աղճատել են խոսքերը։ Մենք սահմանային անվտանգության ուժեր չենք ստեղծում»,- հայտարարել է Թիլերսոնը՝ հավելելով, որ «ցավում է՝ որոշ մեկնաբանություններ այդ տպավորությունն են ստեղծել»։ 

Ամերիկացի պաշտոնակցի հայտարարությանն այսօր արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա ասել է, որ Թուրքիան բավարարված չէ պետքարտուղարի հայտարարությամբ։

«Սիրիայի հետ մեր սահմանին ահաբեկչական բանակի ստեղծումը անուղղելի վնաս կհասցնի ԱՄՆ-ի հետ մեր կապերին»,- ասել է թուրք նախարարը CNN Türk-ի հետ զրույցում։ Ռուսաստանը, դիվանագետի պնդմամբ, չպետք է առարկի Աֆրինում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունների․ «Անկարան Մոսկվայի և Թեհրանի հետ համակարգելու է օդային գործողությունները»:

Չավուշօղլուն հավելել է, որ Վաշինգտոնը չի պահել Մանբիջի և Ռաքքայի հարցերում իր խոստումները, և իրենց անվստահությունը ԱՄՆ-ի հանդեպ պահպանվում է։

Անկարան, Չավուշօղլուի խոսքով, ցանկանում է կոնկրետ քայլեր տեսնել, որոնք ցույց կտան, որ ԱՄՆ-ը դադարեցնում է համագործակցությունը «ահաբեկչական խմբերի» հետ։

Թուրքիայի քրդական մղձավանջը

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում