Գլխավոր Լրահոս

Թուրքիան հայտարարում է Աֆրինում «անհապաղ» օպերացիա սկսելու մտադրության մասին

Թուրքիան հայտարարում է Աֆրինում «անհապաղ» օպերացիա սկսելու մտադրության մասին
Թուրքիան կիրականացնի ռազմական գործողություն Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում․ այսօր հեռուստահարցազրույցում հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին։ «Թուրքիայի դեմ սպառնալիքի աստիճանն օրեցօր աճում է։ Այս գործողությունը կիրականացվի, և մենք կպայքարենք ահաբեկչության դեմ»,- ասել է նախարարը։ Թուրքիան նախատեսում է Աֆրինի օպերացիայով պայքարել Աֆրինում քրդական զինուժի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (YPG) դեմ, որոնց Անկարան համարում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղ։ Ջանիքլիի խոսքով՝ Աֆրինի օպերացիան պետք է իրականացվի առանց հապաղման, հարցի շուրջ քննարկումներ են տեղի ունենալու Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում