Գլխավոր Լրահոս

Հայաստանն այս տարի մասնակցում է Դավոսի տնտեսական ֆորումին

Հայաստանն այս տարի մասնակցում է Դավոսի տնտեսական ֆորումին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով:

Ինչպես փոխանցում է կառավարության կայքը, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):

Ինչո՞ւ է դա կարևոր

Հայաստանը Դավոսի ֆորումին վերջին անգամ մասնակցել է 2009թ․՝ նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով: 

Ո՞րն է այս տարվա խորագիրը

Այս տարի Դավոսի ամենամյա տնտեսական ֆորումը կրում է «Ստեղծելով ընդհանուր ապագա մասնատված աշխարհում» խորագիրը։

Ինչո՞ւ է ֆորումը հայտնի որպես Դավոսի ֆորում

Դավոսը շվեյցարական գյուղաքաղաք է, որը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1560մ բարձրության վրա: Անցյալ դարում Դավոսը հայտնի էր թոքախտով հիվանդ մարդկանց համար իր առողջարաններով, որտեղ հավաքվում էին այդ հիվանդությամբ տառապող հարուստ եվրոպացիներ՝ թարմ, սառը օդ շնչելու նպատակով: Թոքախտի վերացմանը զուգընթաց այդ առողջարանները վերածվեցին նորաոճ հյուրանոցների:

Ե՞րբ է առաջին անգամ գումարվել ֆորումը և ինչո՞ւ

ՀՏՖ-ն առաջին անգամ գումարվել է 1971թ.՝ որպես «Կառավարման եվրոպական ֆորում» (այդպես է կոչվել մինչև 1986թ.), որը նախագահել է Ժնևի համալսարանի պրոֆեսոր Կլաուս Շվաբը: Գործարարների առաջին հանդիպումները նվիրված էին կառավարման վերաբերյալ հարցերի. հետագայում քննարկվող հարցերի շրջանակն ընդլայնվեց, և 1974-ից սկսած՝ Դավոսը սկսեց հյուրընկալել նաև քաղաքական գործիչների:Ի՞նչ նվաճումներ է ունեցել ֆորումը:

1987թ. դրությամբ ֆորումը սկսեց ներգրավել գործարարների նաև Եվրոպայի սահմաններից դուրս: Ֆորումը մեծ դերակատարություն է ունեցել Չինաստանի և Հնդկաստանի զարգացող տնտեսությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի ավելի կայացած տնտեսությունների հետ կապելու հարցում:  Այն նաև քաղաքական դերակատարություն է ունեցել, օրինակ՝ 1988թ., երբ Հունաստանի և Թուրքիայի միջև կնքվեց հռչակագիր, որի շնորհիվ կանխվեց պատերազմը երկու երկրների միջև: Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրեդերիկ Վիլլեմ դե Կլերկը 1992թ. Դավոսում հանդիպել է ապարտեիդի դեմ պայքարող Նելսոն Մանդելայի, իսկ Իսրայելի արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը 1994թ.՝ Պաղեստինի Ազատագրման կազմակերպության առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում