Այս փուլում պետք է ինձ լավ զգամ դաշտում և խաղամ․ կյանքը շարունակվում է․ Հենրիխ Մխիթարյան

Manchester United-ի (MU) արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն օրերս պայմանագիր է կնքել Arsenal ակումբի հետ, դիմել է MU-ի խաղացողներին, անձնակազմին և երկրպագուներին՝ շնորհակալություն հայտնելով սիրո, խանդավառության ու աջակցության համար։
«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Manchester United-ի խաղացողներին, անձնակազմին ու հատկապես երկրպագուներին սիրո, խանդավառության ու աջակցության համար։ Ինձ համար պատիվ էր ներդում ունենալ ձեր հզոր ակումբի պատմության մեջ՝ հաղթելով Եվրոպայի լիգայում։ Ես միշտ կհիշեմ այդ պահն ու այդ խաղը, Նվերների օրվա «կարիճի հարվածը» և “Whoa Mkhitaryan...” երգը ամեն անգամ դաշտ մտնելիս։ Կարող եմ շատ ավելի շատ հիշողություններ թվել․ ես վայելել եմ միասին անցկացրած յուրաքանչյուր պահ։ Իմ կարիերայի այս փուլում ես պետք է պարզապես ինձ լավ զգամ դաշտում և խաղամ։ Ի սրտե շնորհակալ եմ և հաջողություն եմ մաղթում բոլորիդ։ Կյանքը շարունակվում է»,- Ֆեյսբուքում գրառում է արել Մխիթարյանը։
***
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել Arsenal-ի հետ, երկուշաբթի երեկոյան հաղորդեց ակումբը իր պաշտոնական կայքում: Գործարքի շրջանակում չիլիացի Սանչեսը Arsenal-ից տեղափոխվել է Manchester United։
Civilnet










