Հայաստանում հաճախ վարորդները զանգեր են ստանում ավոտապահովագրող տարբեր գործակալությունների հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար, նույնիսկ, եթե քաղաքացիները նախկինում պայմանագիր կնքած չեն եղել այդ ընկերությունների հետ։ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն զգուշացնում է, որ դա կարող է համարվել անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ շրջանառման վերաբերյալ հաղորդում։
Բյուրոն իր տարածած հաղորդագրությունում հիշեցնում է, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել ԱՊՊԱ պայմանագրի վերակնքման մասին անձին տեղեկացնելու կամ հիշեցնելու նպատակով միայն տվյալ անձի հետ նախկինում ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության կամ նրա ներկայացուցիչների (ներառյալ ապահովագրական գործակալների) կողմից:
«Համապատասխանաբար, բոլոր այն դեպքերում, երբ Ձեզ զանգահարում և առաջարկում են ԱՊՊԱ պայմանագիր կնքել կամ վերակնքել այն ապահովագրական ընկերության անունից, ում հետ Դուք երբևէ չեք ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր, Դուք իրավունք ունեք անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ շրջանառման վերաբերյալ հաղորդում ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրությունում։
Civilnet











