Գլխավոր Լրահոս

Թուրքիան նախազգուշացնում է Չեխիային

Թուրքիան նախազգուշացնում է Չեխիային
Չեխիայում Թուրքիայի դեսպանը չեխական իշխանությունների նախազգուշացրել է, որ քուրդ առաջնորդ Սալիհ Մուսլիմին ազատ արձակելու որոշումը Անկարան կդիտարկի որպես «ահաբեկչությանը սատարելուն համարժեք քայլ»։ Այս հայտարարությունը հնչել է չեխական դատարանի՝ PYD-ի առաջնորդի գործով որոշում կայացնելուց մեկ օր առաջ։ «Մենք չենք ուզում անգամ մտածել, որ նա կարող է ազատ արձակվել։ Անկեղծ ասած՝ նրա ազատ արձակումը կմեկնաբանվի որպես ահաբեկչության սատարում»,- ասել է դեսպան Ահմեթ Նեջաթի Բիգալին։ Մուսլիմը ձերբակալվել է փետրվարի 24-ին Պրահայում՝ Թուրքիայի պահանջով։ Վերջինս քուրդ առաջնորդին մեղադրում է «պետության միասնությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու» փորձերի մեջ։ Մուսլիմը ներառված է Թուրքիայի «հետախուզվող ահաբեկիչների» ցանկում։ Սիրիայի քուրդ առաջնորդը Թուրքիայի պահանջով ձերբակալվել է Պրահայում 2014թ․ Al-Monitor-ի սյունակագիր Ամբերին Զամանին տված հարցազրույցում Մուսլիմն ասել էր, որ «Թուրքիան աչք է փակում Իսլամական պետության գործողությունների վրա», և «Թուրքիայում կան այսպես կոչված մարդասիրական կազմակերպություններ, որոնք օգնում են ԻՊ-ին»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում