Գլխավոր Լրահոս

Չեխական դատարանն ազատ է արձակել Սալիհ Մուսլիմին

Չեխական դատարանն ազատ է արձակել Սալիհ Մուսլիմին
Չեխիայի դատարանն այսօր վճռել է ազատ արձակել Սիրիայի քուրդ առաջնորդ Սալիհ Մուսլիմին՝ չնայած Թուրքիայի արտահանձնման պահանջին։ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը քննադատել է չեխական դատարանի որոշումը՝ ասելով, որ դա «ահաբեկչության սատարում է»։ Բոզդաղի խոսքով՝ դատավճիռը «հակասում է միջազգային իրավունքին և բացասաբար կանդրադառնա թուրք-չեխական հարաբերությունների վրա»։ Radio Praha-ն հաղորդում է, որ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլն ասել է, որ չի գնա Չեխիայի հետ գործարքի՝ Թուրքիայում դատապարտված Չեխիայի երկու քաղաքացիներ Մարկետա Վշելիխովային և Միրոսլավ Ֆարկասին ազատելով Սալիհ Մուսլիմի դիմաց։ Չեխիայի քաղաքացիները Թուրքիայում դատապարտված են վեց տարվա ազատազրկման՝ քրդական YPG-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում