Գլխավոր Լրահոս

Գերմանիան վարկային երաշխիք կտրամադրի ադրբեջանական գազատարին

Գերմանիան վարկային երաշխիք կտրամադրի ադրբեջանական գազատարին
Կասպյան գազի մատակարարումը դեպի Եվրոպա ապահովելու համար Գերմանիայի կառավարությունը ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությանը 1,2 միլիարդ եվրոյի չափով վարկային երաշխիք կտրամադրի գերմանական բանկում․ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Գերմանիայի ֆինանսների նախարարության խորհրդարանական քարտուղար Յենս Շպանի գրությունում (Jens Spahn): Գրությունում մասնավորապես ասվում է, որ գազի այս մատակարարումները էական ներդրում են լինելու Եվրոպայի և Գերմանիայի գազամատակարարումն ապահովելու հարցում։ 2013թ. Գերմանական E.on էներգետիկ կոնցեռնը Ադրբեջանի հետ երկարատեւ համաձայնագիր էր կնքել Կասպից ծովի հանքավայրերից բնական գազի մատակարարման վերաբերյալ: Ըստ համաձայնագրի՝ գերմանական ընկերությունը 2020-2044 թթ. ժամանակահատվածում կստանա 1,45 մլրդ խորանարդ մետր կապույտ վառելիք։ Այն ժամանակ ընկերության ղեկավար Քրիստոֆեր Դելբրուկը Ադրբեջանի հետ ստորագրված պայմանագիրն անվանել էր դարակազմիկ՝ նշելով, որ այն «Եվրոպային գազով կապահովի  մի քանի տասնամյակ՝ եվրոպական շուկայում տիրող պայմանների համապատասխամ»։ Գազը Կասպից ծովից Եվրոպա կհասնի Տրանսադրիատիկ խողովակաշարով: Ներկայում Եվրոպայի գազի մատակարարումների մոտ 1/3-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ֆրանսիական Petrostrategies ընկերության գնահատականներով՝ Ադրբեջանը չունի գազի բավարար պաշարներ Եվրոպայի գազի պահանջարկը բավարարելու համար։ Պատրաստեց Զառա Պողոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում