Գլխավոր Լրահոս

Հայաստանի այս հողը 200 տարի առաջ ամայացրել են լեզգիները, այսօր նույնն անում են հայերը

Հայաստանի այս հողը 200 տարի առաջ ամայացրել են լեզգիները, այսօր նույնն անում են հայերը

18-րդ դարում Դաղստանի լեռներից լեզգիները ավերիչ արշավանք սկսեցին՝ թալանելով Հայաստանի հյուսիսային շրջանները, այսօրվա՝ Լոռու և Տավուշի մարզերի գյուղերը:

Նոյեմբերյանի շրջանում մնացել են լեզգիների մասին տխուր հիշողություններ, այսպես՝ Դովեղ գյուղում կա հայտնի
Լեզգու քար տեղանունը:

«Պոլիմետալ» անունով ռուսական հանքահենները նախատեսում են 2018-2021 թթ. ժամանակահատվածում
իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում:

Նրանց թիրախում է նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի զարդը՝ Երկնասարը (Կապույտասար, Գոգդաղ), որից հրաշալի տեսարան է բացվում դեպի Վրաստան, Ադրբեջան և Հայաստանի մյուս մասերը:

Այստեղից երևում է նաև այն ավերը, որ տեսնում եք նկարում, որ իրականացրել են Թեղուտի հանքահենները:
Երկնասարը և հարևան լեռներն ու անտառները Նոյեմբերյանի՝ Ադրբեջանին սահմանամերձ գյուղերի բնակիչների
համար չնչին, բայց եկամտի կարևոր, որոշ մարդկանց համար՝ միակ աղբյուրն է:

Հանքահենների գալով մարդիկ հեռանալու են սահմանից, իրենց տուն ու տեղից: Հետո, տարածքի բնական
հարստությունները խժռելուց հետո, հեռանալու են նաև հանքահենները, ինչպես հեռացան ներխուժող լեզգիները 18-րդ
դարում՝ իրենց հետևից թողնելով ավեր, ամայի հող ու անեծք:

 

Գլխավոր լուսանկարում՝ տեսարան Գոգդաղից

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում