Գլխավոր Լրահոս

«Պոլիմետալ Արմենիա»-ն ուսումնասիրությունների թույլտվություն ունի Սյունիքի մարզում

«Պոլիմետալ Արմենիա»-ն ուսումնասիրությունների թույլտվություն ունի Սյունիքի մարզում
«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը այս պահին երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվություն ունի Սյունիքի մարզում․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են ընկերությունից։ Սյունիքի մարզի տարածքում երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը ընկերությանը տրվել է այս տարվա հունվարի 31-ին` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից: Այս տարվա մարտին հայտնի էր դարձել, որ «Պոլիմետալ Արմենիա»-ն մտադիր է Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել։ Այս ընկերությունը, որ ռուսական «Պոլիմետալ» խմբի մաս է, ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն և կապար էր որոնելու Տավուշի և Լոռու մարզերում, մասնավորապես՝ Նոյեմբերյան, Կողբ, Ալավերդի և Շնող բնակավայրերի մոտ։ Երկրաբանահետախուզական աշխատանքներն ընդգրկելու էին 18 000 հա անտառածածկ տարածք։ Տեղեկությունը բուռն հակազդեցություն է առաջացրել Հայաստանի բնապահպանների, քաղաքացիների և ազդակիր համայնքների բնակիչների շրջանում։ Մարտի կեսին ընկերությունը հայտարարեց, որ ընդհանրապես հրաժարվում է Լոռի և Տավուշի մարզերում հանքարդյունաբերական իր ծրագրից: ՍիվիլՆեթի հարցին, թե ընկերությունը ծրագրո՞ւմ է վերադառնալ այդ տարածք, պատասխանեցին, որ «իր գործունեության հանրային պահանջվածության բացակայության պայմաններում ընկերությունը չի քննարկի այդ տարածքներում որևէ ծրագրի իրականացում»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում