Գլխավոր Լրահոս

Ոռոգման ջրի սակագինը կարող է բարձրանալ․ Ջրային տնտեսության պետական կոմիտե

Ոռոգման ջրի սակագինը կարող է բարձրանալ․ Ջրային տնտեսության պետական կոմիտե

Հայաստանում ոռոգման ջրի սակագինը կարող է բարձրանալ․ այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ ոռոգման ջրի գինը «12-13 տարի է՝ անփոփոխ է»։ Նոր սակագնի մասին Հարությունյանը մանրամասներ չհաղորդեց։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը լրագրողների համար կազմակեպված սեմինարին պատմեց, որ Հայաստանի ջրամբարների լցվածությունը ներկայում 52 տոկոս է, ինչը 3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա լցվածության ցուցանիշը։

«Ներկա պահին մենք ջրամբարներում ունենք շուրջ 460 մլն խմ ջուր», - ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ վերջին տասն օրերին օրական 5 մլն խմ աճ է գրանցվում։ 2016-ին, ըստ Հարությունյանի, 2017-ի համեմատ ավելի ջրառատ տարի էր, և 2016-ին ջրամբարների լցվածությունը եղել է 65 տոկոս։

Նրա խոսքով՝ Արարատյան դաշտավայրում կա 24 հազար հեկտար տարածք, որտեղ ոռոգման ջուր հասնում է, սակայն այդ տարածքները չեն մշակվում։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ առաջիկայում դիմելու են պաշտպանության նախարարությանը՝ խնդրելու իրենց տրամադրել անօդաչու թռչող սարքեր, որպեսզի երկնքից կարողանան ֆիքսել Հայաստանի ոռոգելի և ոչ ոռոգելի տարածքներն ու գույքագրում կատարեն։

Պաշտոնյան նաև հայտնեց, որ Սևանից այս տարի նախատեսվում է բաց թողնել 170 մլն խմ ջուր։ Շարունակվում է Արփա-Սևան թունելի կառուցումը և ավարտից հետո բաց կթողնեն 200-250 մլն խմ ջուր։ 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում