Գլխավոր Լրահոս

Բողոքի շարժումը շարունակվում է․ ապրիլի 25-ի LIVE Blog

Բողոքի շարժումը շարունակվում է․ ապրիլի 25-ի LIVE Blog
Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ այսօր նախատեսված բանակցությունները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև չեն կայանալու։ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրեց, որ հանրապետական վարչապետ չպետք է լինի. «հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու»։ Այսօր ժամը 11-ին Հանրապետության հրապարակում նա հայտարարեց, որ շարունակում են բողոքի գործողությունները։ Երթեր են սկսվել քաղաքի տարբեր հատվածներում։ Շարժմաը միանալու կամ աջակցությունը վերահաստատելու մասին հայտարարություններ են արել մի շարք քաղաքական ուժեր։ ՍիվիլՆեթը հետևում է իրադարձությունների զարգացմանը։ 15:40 Կրեմլի հայտարարությունը Ռուսաստանը Հայաստանի իրադարձությունները նախկինի պես համարում է այդ երկրի ներքին գործը։ Հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան կարգավորել այդ իրավիճակը և մոտ ժամանակում ստեղծել կայուն կառուցվածք և ընդունել կոնսենսուսային որոշում։ Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 15:30 Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ: 15:25 18.00 «Նեմրա» խումբը համերգ կտա Հանրապետության հրապարակում։ 15։10 ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ միանում է ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Նա տեղեկացրել է, որ դա իր անձնական որոշումն է։ «Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»: 14:45 Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը հայտարարություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք․ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու  խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար: Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել անվերադարձ և վտանգավոր հետևանքների: Մինչ երկրում քաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդվզող մեր հայրենակիցների շարքերում: ՍԴՀԿ Հայաստանի վարչություն»։ 14։30 Կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի կոչը «Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այսկերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից»: 14:00 Էդմոն Մարուքյանը՝ «Ազատությանը» «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված ներքին իրադրության կարգավորման համար միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէ, և անհրաժեշտ է առկա համակարգի ամբողջական փոփոխություն: Մարուքյանի խոսքով՝ ներկայումս, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որը միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի հանգուցալուծվի: «Եթե Սարգսյանից հետո ՀՀԿ-ն ևս չի հեռանում, որևէ տեղաշարժ չի լինի: Հիմա պետք է տարվի համակարգային պայքար, որ ամբողջ համակարգը փոխվի»,- «Ազատությանն» ասաց Էդմոն Մարուքյանը: 13:14 «ՀՀԿ-ն խաղում է ժամանակի վրա, և ես խորհուրդ եմ տալիս, որ չանեն դա։ Ուզում են Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ և մտածում են, որ ժողովուրդը կմահաձայնի մի հանրապետաանին փոխարինել մյուսով»,- երթի ժամանակ ասաց Փաշինյանը։ 13:10 Երթը շարունակվում է։ Վանկարկում են՝ «Մերժիր Սերժի Կա-րե-նին»։ 12:55 Նիկոլ Փաշինյան Ժամը 19.00 հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Մերժի՛ր Սերժի Կա-րե-նին։ 12:35 Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ օլիգարխները փորձելու են խլել հայ ժողովրդի հաղթանակը։ «Հայ եղբայրներ, օլիգարխները փորձելու են խաբել և խլել ձեր հաղթանակը։ Տեղը դրեք նրանց։ Սատարեք Փաշինյանին և պաշտպանեք ձեր շահերը»,- գրել է Սաակաշվիլին։
12։25 Իջևան-Երևան միջպետական ճանապարհը փակ է։ 11։30 «Պարմա» սուպերմարկետի աշխատակիցները գործադուլ սկսեցին։ 11:05 Նիկոլ Փաշինյան «Քիչ առաջ հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում