Գլխավոր Լրահոս

ԵՏՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի արմատական շահերից․ Արմեն Սարգսյան

ԵՏՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի արմատական շահերից․ Արմեն Սարգսյան
Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը համապատասխանում է Հայաստանի արմատական շահերին․ այս մասին բելառուսական «Բելառուս 1» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ եվրասիական տարածքը «բարեկամական է, և ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են միայն բարեկամական և եղբայրական երկրներ»։ «Դա ոչ միայն բարեկամություն է, այլև հսկայական շուկա Հայաստանի համար»,- ասել է ՀՀ նախագահը։ Պատասխանելով երկրի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության մասին հարցին՝ Սարգսյանն ասել է, որ եվրասիական տարածքին Հայաստանի մասնակցությունը «բխում է արմատական շահերից, այլ ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ այնտեղ հրում է»։ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի հնարավոր փոփոխության մասին վերջին օրերին բազմիցս խոսել է նաև ԵԼՔ խմբակցությունից վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հետ զրույցում նա նշել է, որ «աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու, և հայ-ռուսակաան հարաբերություններին ոչինչ չի սպառնում»։ Նա շեշտել է՝ Հայաստանում սկսված հեղափոխությունը «չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում