Գլխավոր Լրահոս

Վիգեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը․ ֆոտոշարք

Վիգեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը․ ֆոտոշարք

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գերատեսչության նոր ղեկավար Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած արարողությանը նախորդել է բազմաժամ բրիֆինգ, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը, ըստ ուղղությունների, խնդիրների և ծրագրերի, Դավիթ Տոնոյանին է ներկայացրել վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքը: 

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վիգեն Սարգսյանը զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում