Գլխավոր Լրահոս

Երևանում քննարկել են շենքերն էներգաարդյունավետ դարձնելու և բնակիչների ծախսերը նվազեցնելու հարցը

Երևանում քննարկել են շենքերն էներգաարդյունավետ դարձնելու և բնակիչների ծախսերը նվազեցնելու հարցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախաձեռնությամբ մայիսի 16-ին Երևանում տեղի է ունեցել «Բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության կառավարում և ֆինանսավորում» խորագրով աշխատաժողով:

Մեկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են բազմաբնակարան շենքերի կառավարման օրենսդրության լավագույն փորձը, պետական և դոնոր կազմակերպությունների կողմից շենքերում էներգաարդյունավետության ռազմավարությունների իրականացման ճանապարհները, այդ թվում՝ բազմա­բնակարան շենքերի աջակցության պետական գործակալությունների   ստեղծման և գործունեության աջակցության ճանապարհով:

Աշխատաժողովի ընթացքում հնչել են փորձագիտական կարծիքներ՝ Հայաստանում Արևելյան Եվրոպայի և բալթյան երկրների միջազգային լավագույն փորձի կիրառելիության վերաբերյալ:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համա­տեղ և Երևանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ, իրականացնում է «Շենքերի էներգա­արդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» վեցամյա ծրագիրը: Այն ֆինանսավորում է Կլիմայի կանաչ հիմնադրամը 20 մլն դոլարի դրամաշնորհային հատկացման միջոցով:

Լրագրողների հետ զրույցում խոսելով ծրագրի մասին՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյա­սինն ասել է, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության միջոցառումները կարող են 50-60 տոկոս էներգասպառման նվացեզում ապահովել, համապատասխանաբար, այդ շենքերում բնակվող ընտանիքների՝ էներգիայի ծախսերը կնվազեն գրեթե նույն չափով։

«Մեր ծրագրի նպատակն է անել այնպես, որ բազմաբնակարան շենքերն ունենան շենքերի ջերմամեկուսացման հստակ ֆինանսական համակարգ։ Կարծում ենք, որ, օրինակ, առանձին ընտանիքների՝ բնակարանի պատուհանները փոխելու համար գումար տրամադրելու փոխարեն, շատ ավելի արդյունավետ է շենքն ամբողջությամբ վերանորոգել նորագույն տեխնոլոգիաներով, որպեսզի ջերմության կորուստը նվազի  հատկապես ձմռանը։ Դրա համար շենքի բնակիչները պետք է միավորվեն և համաձայնության գան, թե ինչպես պետք է ֆինանսավորվի նախագիծը։ Մեր ծրագիրը միջոցներ է տրամադրելու այդ սխեմայի նախապատրաստման համար, որպեսզի այն առավելագույնս թափանցիկ լինի քաղաքացիների համար։ Մենք նաև միջոցներ ենք նախատեսել՝ օժանդակելու ամենակարիքավոր ընտանիքներին։ Սխեման շատ պարզ է․ այսօր բնակիչները մեծ գումարներ են ծախսում իրենց բնակարանները տաքացնելու համար։ Դրա փոխարեն շենքը վերանորոգելուց և էներգայի ծախսը կրճատելուց հետո նրանք այդ գումարը աստիճանաբար կվճարեն այն կազմակերպությանը, որը կիրականացնի շենքի վերանորոգումը»։

Մարիյասինի խոսքով՝ մի քանի տարի հետո արդեն Հայաստանում կլինի առնվազն 300-400 էներգաարդյունավետ շենք։

Ծրագիրը մեկնարկել է 2017թ. հուլիսին՝ նպատակ ունենալով շուկայի խոչընդոտները հաղթահարելու միջոցով նպաստել էներգա­արդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումներին  ինչպես հանրային, այնպես  էլ բնակելի շենքերում: Այդ միջոցառումները պետք է նպաստեն ՀՀ-ում շենքերի էներգասպառումից արտանետվող ջերմոցային գազերի կրճատմանը և ապահովել խոցելի տնային տնտեսությունների ռեսուրսների խնայումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում