Գլխավոր Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահին

ՀՀ պաշտպանության նախարարը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահին
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  Ստեփանակերտում և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, Սահակյանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում ընդունել է նաև Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։ Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել էին Նախիջևանի սահմանային գոտի։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում