Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը կարող է քննարկել Հազարամյակի մարտահրավեր ծրագրի վերսկսումը Հայաստանում

ԱՄՆ-ը կարող է քննարկել Հազարամյակի մարտահրավեր ծրագրի վերսկսումը Հայաստանում

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն խոստացել է քննարկել Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը Հայաստանի համար։

«Ես կիսում եմ ձեր ոգևորությունը Հայաստանում խաղաղ, սահմանադրական ճանապարհով քաղաքական փոփոխության մասին»,- ասել է նա՝ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանին ուղղված նամակում։

Պետքարտուղարը նշել, որ գնահատում է Հայ դատի հանձնախմբի գաղափարը՝ ֆինանսավորելու գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի կրթությունը Հայաստանի հանրային դպրոցներում։

«Մենք ողջունում ենք պետքարտուղար Պոմպեոյի խանդավառությունը Հայաստանում խաղաղ, սահմանադրական ճանապարհով անցման վերաբերյալ և անհամբեր սպասում ենք նրա և նրա թիմի հետ աշխատելու մեր երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ,- ասել է Րաֆֆի Համբարյանը։- Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում մեր շարունակական ջանքերի և բավարար կամքի առկայությամբ առաջընթաց կունենանք Հազարամյակի մարտահարվեր կորպորացիայի հետ համաձայնագրի հարցում՝ Հայաստանի  հաջորդ սերնդին կրթելու և զորացնելու համար»։

Հազարամյակի մարտահարվեր կորպորացիան Հայաստանում իր ճանապարհաշինական ծրագիրը վերջնական դադարեցրեց 2009թ․՝ 2008թ, մարտմեկյան արյունալի իրադարձություններից հետո։ Կորպորացիան իր որոշումը պայմանավորեց քաղաքական մի շարք ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային այժմ դիմել է Հայաստանի համար 140 միլիոն դոլար ստանալու հայցով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում