Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանը մարզերի շրջանավարտներին հյուրընկալել է կառավարական առանձնատանը․ ֆոտոշարք

Նիկոլ Փաշինյանը մարզերի շրջանավարտներին հյուրընկալել է կառավարական առանձնատանը․ ֆոտոշարք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների 100-ից ավելի շրջանավարտների: Վարչապետը շրջանավարտներին շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել մեծ հաջողություններ հետագա կյանքում:

«Մեր թավշյա հեղափոխությունը մի շատ կարևոր կարգախոս ուներ և ունի, որը քաղաքացիները բազմիցս վանկարկել են՝ «մենք ենք տերը մեր երկրի»: Այս տարածքը ստեղծվել է բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար և մենք հարկ համարեցինք, որ դուք՝ սահմանամերձ համայնքների շրջանավարտներդ, հնարավորություն ունենաք ձեր օրը նշել այստեղ՝ ի նշան հենց այն բանի, որ մենք ծառայում ենք ձեզ: Մեր մեծագույն խնդիրն է մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք ամեն օրվա հետ զգաք, որ ապրում եք ավելի ու ավելի լավ երկրում, ավելի ու ավելի լավ հայրենիքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մեր երկրի խնդիրների լուծման կարևորագույն միջոց է համարել կրթությունը: «Խնդրում եմ, երբեք կրթությունը չթերագնահատեք: Նոր Հայաստանում կրթությունը, փոխադարձ հարգանքը և կրթական ցենզի շարունակական բարձրացումն առաջնահերթություն են: Կոչ եմ անում, որ հետագա կյանքում ամեն հաջորդ օրն ունենաք ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ: Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել»,- նշել է վարչապետը:

Լուսանկարները՝ ՀՀ վարչապետի կայքից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում