Գլխավոր Լրահոս

Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում է

Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում է

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրաստանյան այցի պատվիրակության կազմում է։ Այս մասին գրել է Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում․ 

«Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30֊31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան։ Ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովուրդին, մեր միասնական ազգային և պետական շահերին։ Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Այցի ընթացքում նա հանդիպելու է Վրաստանի ղեկավարներին, հոգևոր առաջնորդին, գործարարներին, հայ համայնքին, այցելելու է նաև Ջավախք։

Կարդացե՛ք նաև՝

Նիկոլ Փաշինյանը այցելում է Վրաստան, նաև՝ Ջավախք

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում