Գլխավոր Լրահոս

ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը

ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը:

Վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակական իրականացումը: Արմեն Սարգսյանն առաջարկել է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ ճյուղերում մեծ ներուժի առկայությունը:

Ֆրենսիս Մալիժն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ եւ պատրաստ է աջակցել կառավարությանը՝ ներդրողների համար բիզնես միջավայրի շարունակական բարելավման քայլերում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, խոսվել է տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, նշվել է, որ Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է ստեղծում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում