Գլխավոր Լրահոս

«Ալեքս տեքստիլ»-ին արտոնություն տրամադրելու հարցը՝ կառավարության նիստի օրակարգում

«Ալեքս տեքստիլ»-ին արտոնություն տրամադրելու հարցը՝ կառավարության նիստի օրակարգում
Հայաստանի կառավարությունը մտադիր է «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ազատել սարքավորումների ներկրման մաքսատուրքից։ «Ալեքս տեքստիլ»-ը փոխկապակցված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։ Հարցն ընդգրկված է հունիսի 1-ի կառավարության նիստի օրակարգում։ Որոշումը պայմանավորված է «Ալեքս տեքստիլ»-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելով: Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընկերությունը Թուրքիայից և Ուզբեկստանից ներմուծելու է տրիկոտաժ։ Մայիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս հոլդինգ»-ը խուսափել է խոշոր ծավալներով հարկեր վճարելուց։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում