Գլխավոր Լրահոս

«Երևան Սիթի»-ն գները վերադարձնում է նախկին մակարդակին

«Երևան Սիթի»-ն գները վերադարձնում է նախկին մակարդակին
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով վերջին օրերին բարձրացված գները նախկին մակարդակին վերադարձնելու մասին: «Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ (Պետական եկամուտների կոմիտե - ՍիվիլՆեթ) նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»: Ֆեյսբուքի էջում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը քիչ առաջ տեղեկացրել է, որ ժամը 16:00-ից ցանցի մրգի, բանջարեղենի և մսի գները նվազել են:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր առևտրային որոշ ցանցերում թանկացումներին՝ կոչ անելով բոյկոտել «թալանչիներին ու կոռուպցիոներին»:
Այսօր նա շրջայց է կատարել մի քանի խանութներում և արձանագրել, որ «ամեն ինչ նորմալ է»:
Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու սխեմա, կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող հարյուրավոր ԱՁ-ներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում