Գլխավոր Լրահոս

Հատուկ քննչական ծառայությունը կոչ է անում մարտիմեկյան տեսանյութեր, նկարներ ուղարկել

Հատուկ քննչական ծառայությունը կոչ է անում մարտիմեկյան տեսանյութեր, նկարներ ուղարկել
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով այն քաղաքացիներին, ովքեր մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ ունեն տեսանյութեր, լուսանկարներ կամ  փաստաթղթեր, ուղարկել դրանք ծառայություն։ «Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում`10 անձի սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա, հեռ.` (+374)11 900 064»,- նշված է ՀՔԾ հաղորդագրությունում։ Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերը նշված դեպքերի կապակցությամբ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու և դրանք կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ: Մասնավորապես, միջոցներ կձեռնարկվեն քրեական դատավարությանը մասնակցող անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության, նրանց վերաբերյալ տեղեկությունների սահմանափակման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով վերջիններիս անվտանգության ապահովման ուղղությամբ։ Հունիսի 14-ին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոլեգիայի նիստում խոսել էր մարտիմեկյան իրադարձությունների մասին՝ ասելով, որ ստեղծվել է նախաքննությունը հսկող դատախազների խումբ, իսկ հետաքննական մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքների հանձնարարականներ։ Հունիսի 12-ին ներկայացնելով ՀՔԾ նոր պետին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ ՀՔԾ «ամենակարևոր գործը Մարտի 1-ի բացահայտումն է»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում