Գլխավոր Լրահոս

Երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտում․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի օպերացիայի մասին

Երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտում․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի օպերացիայի մասին

Գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ․ այսօր կառավարության արտահերթ նիստում, որի օրակարգում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Ազգային անվտանգության ծառայությանը կատարված աշխատանքի համար։

Փաշինյանն ասաց, որ այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ, և «որևէ արգելակներ և խոչընդոտներ չկան»։

«Կոռուցպիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու։ Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունից կոռուպցիան արմատախիլ է արվելու։ Մենք այս նպատակին հասնելու ենք ամենավճռական և ամենաարդյունավետ քայլերով»,- ասաց վարչապետը։ Նա հավելեց, որ հաստատվեցին պնդումներն այն մասին, որ երկիրը «երկար տարիներ սիստեմատիկ կերպով թալանվել է»։

Վարչապետը նաև նկատեց, որ իր տպավորությամբ՝ «իրավապահ որոշ կառույցներ դադարի վիճակում են» և մտածում են, որ ժամանակը կանցնի, «բոլորը կմոռանան, թե ինչի համար են հավաքվել»։ Նա ասաց, որ անձամբ այդ մասին չի մոռանալու և հույս ունի, որ իրավապահ համակարգը լրջորեն կմտածի կոռուպցիայի դեմ պայքարի իր արդյունավետությունը բարձրացնելու մասին։

Փաշինյանը խոստացավ թեմային անդրադառնալ առաջիկայում խորհդրակցության ընթացքում։ 

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը երեկվա բացահայտումների մասին ասաց, որ դրանք ցնցող չէին, դա «իրենց աշխատանքն է»։ Նա ձեռնպահ մնաց ապագա բացահայտումների մասին տեղեկություն հաղորդելուց՝ ասելով, որ քննությունը ցույց կտա։

Վանեցյանի հաղորդմամբ՝ իրականացվել է «մեծ և լայնածավալ օպերացիա» և «ստույգ տվյալներ» չունենալու դեպքում ԱԱԾ-ն «երբեք չէր մտնի»։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում