Գլխավոր Լրահոս

ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը

ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ): Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում: ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն Արփինե Հովհաննիսյան Դավիթ Հարությունյան Վիգեն Սարգսյան «Ծառուկյան» խմբակցություն Նաիրա Զոհրաբյան Սերգեյ Բագրատյան Գևորգ Պետրոսյան «Ելք» խմբակցություն Էդմոն Մարուքյան Լենա Նազարյան Գրիգորի Դոխոյան «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն Արմեն Ռուստամյան Սպարտակ Սեյրանյան Լուսինե Հովհաննիսյան Ընտրական օրենսդրության փոփոխության նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում