Գլխավոր Լրահոս

Մտորումներ Արաքսից այն կողմ

Մտորումներ Արաքսից այն կողմ
Armenian Geographic արշավախմբի կազմում Արևմտյան Հայաստանում էի։ Բարձրացանք Սիփան, Նեմրութ, Մարաթուկ, Վարագա սար․․․ Մեր ուղեկցորդը քուրդ էր՝ Սաֆեթը։ Պատմական մի շարք վայրեր այցելելուց հետո ուղևորվեցինք դեպի Ակոռի գյուղ՝ Մեծ Արարատ լեռան հյուսիս-արևելյան լանջի վիհի եզրին։ Ակոռիում պահպանվել է հայկական գերեզմանատուն՝ խաչքարերով։ Ճանապարհին, որն անցնում է Արաքսի թուրքական ափով, որոշեցի նստել Սաֆեթի ավտոմեքենան․ մեզ հետ էին նրա կինն ու երեխան։ Անցնելիս նայում էի դեպի իմ ծննդավայրը՝ Արարատը, Խոր Վիրապը, որտեղ հազար կնունք ու հարսանիքի եմ մասնակցել։ Այստեղից անգամ Արարատի ցեմենտի գործարանն էր երևում։ Մանուկ ժամանակ քանի-քանի անգամ եմ կանգնել ու բարձունքից նայել դեպի Թուրքիա՝ մտածելով՝ տեսնես ի՞նչ կա Արաքսից այն կողմ։ Նայեցի հեռախոսիս՝ կապը հայաստանյան էր․․․ Միացրի ռադիոն՝ Արամ Ասատրյանն էր երգում․․․ Ես նստած էի՝ Սաֆեթի երեխան գրկիս․․․ Գևորգ Հարոյան, ՍիվիլՆեթի օպերատոր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում