Գլխավոր Լրահոս

Խորհրդակցություն՝ երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հարցով

Խորհրդակցություն՝ երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հարցով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները:

«Հավաքվել ենք մի շատ կարևոր թեմա քննարկելու համար: Խոսքը վերաբերում է սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրերին, որոնց համատեքստում հիմնական շահառուների խումբը, որոնց հարցերով պետք է զբաղվենք, երիտասարդ ընտանիքներն են և զինծառայողները: Հույս ունենք, որ այս փուլում ռեալ հնարավորություն կլինի, որպեսզի շոշափելի ծավալներով կարողանանք լուծել զինծառայողների ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները շատ ավելի լավ պայմաններով և շատ ավելի մեծ ծավալներով, քան ունեցել ենք նախկինում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ առևտրային բանկերի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով նախատեսվում է երիտասարդ ընտանիքների համար բնակարանների ձեռքբերման վարկային տոկոսադրույքները նվազեցնել մինչև 7-7,5 տոկոս: Բնակարանների ձեռքբերման կանխավճարը կազմելու է 20 տոկոս, հիփոթեքային վարկերի մարման ժամկետը նախատեսվել է մինչև 30 տարի: Զինծառայողների պարագայում կանխավճարի 10 տոկոսը սուբսիդավորելու է Պաշտպանության նախարարությունը, իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է նրանց աշխատավարձի եկամտային հարկից:

Որպես օրինակ՝ նշվել է, որ երիտասարդ ընտանիքի ընդհանուր ամսական չհարկված եկամուտը 450 հազար դրամ լինելու պարագայում նշված ծրագրով 20 մլն դրամ արժողությամբ և 70 քմ տարածքով բնակարան ձեռք բերելու դեպքում, 20 տարի մարման ժամկետով և 7-7.5 տոկոս տոկոսադրույքի պայմաններում, վարկի տոկոսագումարն ամբողջությամբ կփոխհատուցվի շահառուի եկամտային հարկից ու վերջինս կմարի միայն մայր գումարը՝ ամսական 65-70 հազար դրամի չափով:

Նշվել է, որ երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային ծրագիրն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրերը վերջնական տեսքի բերելու և դրանք կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում