Գլխավոր Լրահոս

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը հետաձգվեց մինչև 2019-ի հուլիսի 1. կան բացառություններ

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը հետաձգվեց մինչև 2019-ի հուլիսի 1. կան բացառություններ

Դեղերը դեղատոմսով բացթողնելու որոշումն ուժի մեջմտնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի: Այս որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Հակավարակային՝ անտիբիոտիկ դեղեր բաց թողնելը պետք է շարունակել իրականացնել դեղատոմսով, քանի որ դրանց նկատմամբ զարգացող կայունության հետևանքները լուրջ մարտահրավեր են առողջապահության համակարգի համար: Մինչդեռ հայտնի է, որ դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում է հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, այդ թվում ինքնաբուժման նպատակով: Ստեղծված իրավիճակն առողջապահական ծախսերի չնախատեսված մեծացման պատճառ է դառնում, այսինքն՝ երբ հիվանդները չեն բուժվում առաջին ընտրությանդեղերով, անհրաժեշտություն է առաջանում կիրառել առավել նոր սերնդի, թանկարժեք հակաբիոտիկներ, պահանջվում է ավելիերկարատև բուժում մեծամասամբ հիվանդանոցային պայմաններում, որոնք և ենթադրում են ինչպես առանձին ընտանիքների, այնպես էլ ողջ հասարակության առողջապահական ծախսերի բեռի ծանրացում:

Որոշումն ուժի մեջ մտնելուց և կիրառվելուց հետո մինչև 2019 թվականի ավարտը կամփոփվի ՀՀ կառավարության 2017 թ. նոյեմբերի 9-ի N1402-Ն որոշման կիրառման պրակտիկան, կվերլուծվեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, չարաշահումները, իսկ արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկություններ կներկայացվեն կառավարություն: Այդ ընթացքում կքննարկվեն բոլոր դիտողություններն ու առաջարկները՝ ձեռնարկելով որոշման կիրարկման խոչընդոտները հաղթահարելու միջոցառումներ:

Նախորդիվ նախարարությանն այսպիսի առաջարկով դիմել էին նաև մասնագիտական տարբեր միություններ և պացիենտներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում