Գլխավոր Լրահոս

Ալեքսանդր և Հայկ Սարգսյաններն ազատ են արձակվել

Ալեքսանդր և Հայկ Սարգսյաններն ազատ են արձակվել
Երեկ ազգային անվանգության ծառայությունը ժամեր շարունակ խուզարկություն կատարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում, որտեղ նաև հաշվառված են նաև նրա որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները։ Բնակարանի խուզարկությունից հետո ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Ալեքսանդր Սարգսյանը տեղափոխվեց ԱԱԾ: Այնտեղ կատարված հարցաքննությունից և առերեսումից հետո Ալեքսանդր Սարգսյանը ազատ է արձակվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 4-ին խուզարկություն էր իրականացրել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի Երևանում գտնվող բնակարանում, որից հետո բերման էին ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը և նրա որդին՝ Հայկ Սարգսյանը։ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում