Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում․ կողմերը համաձայնության չեկան Ամուլսարի շուրջ

Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում․ կողմերը համաձայնության չեկան Ամուլսարի շուրջ

Հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործմանը դեմ հանդես եկող քաղաքացիների հետ։ Արդեն 10 օր քաղաքացիները փակել են հանք տանող ճանապարհները։ Շինարարությունը հանքի ներսում կանգ է առել։ Քաղաքացիներն ահազանգում են, որ հանքի շահագործումը բնապահպանական խոշոր վնասներ է հասցնելու շրջակա միջավայրին։

Կառավարությունը հայտարարում է՝ պատրաստ է ստեղծել փաստահավաք խումբ։

Նիկոլ Փաշինյանը կողմերին առաջարկում է ժամանակ տրամադրել կառավարությանը՝ հանքի վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ կատարելու համար։ Ցուցարարները համաձայն են այս տարբերակին՝ պայմանով, որ այդ ընթացքում աշխատանքներ չպետք է կատարվեն։ «Լիդիան Արմենիա»-ն էլ պնդում է, որ այդ ընթացքում հանքում պետք է աշխատանքները շարունակվեն։

Ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը վարչապետի ու քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ հանքի շուրջ ստեղծված աղմուկը շատ մեծ բացասական ազդակ է միջազգային ներդրողներին։ «Մենք ունենք բոլոր ազդեցությունների գնահատականը՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը»,- նշեց նա։

Փաշինյանը նշեց՝ իրեն ասում են, թե «Լիդիան Արմենիա»-ի տնօրեն է նշանակվել մի մարդ, որը մասնագիտացած է ոչ թե հանքարդյունաբերության, այլ պետություններին դատի տալու մեջ։

Կողմերն այդպես էլ համաձայնության չեկան։ Քաղաքացիները շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները։

 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում