Գլխավոր Լրահոս

Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից

Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել։

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, 

Խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։

Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։

Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»,- ասված է Տարոն Մարգարյանի ուղերձում, որը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի կայքում։

...

Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետն էր 2011-ի նոյեմբերից։ 2011-ի նոյեմբերին Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը, և քաղաքի ավագանին Հանրապետական կուսակցության անդամ, քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանին ընտրեց քաղաքապետ։

Տարոն Մարգարյանը Երևանի Ավան համայնքի ղեկավարն էր՝ 2003-2009 թթ․, ապա՝ Երևանի քաղաքապետի տեղակալը՝ 2009-2011 թթ․։

Տարոն Մարգարյանի քաղաքական կարիերան սկսվել է այն ժամանակ, երբ հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, վարչապետ էր (2000-2007թթ․)։

Նա Ավան համայնքի ղեկավար դարձավ 25 տարեկանում, իսկ քաղաքապետ՝ 33 տարեկանում։

Ըստ մամուլի բազմաթիվ հետաքննական հրապարակումների՝ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման տարիներին միլիոնավոր դոլարների կարողություն է կուտակել՝ չարաշահելով պաշտոնական դիրքը։

Նրա քաղաքապետ լինելու տարիներին քանդվել է Երևանի հին շենքերի մեծ մասը, փոխվել է քաղաքի ճարտարապետական դեմքը։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում