Գլխավոր Լրահոս

Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՔԾ

Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՔԾ
«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության ծանուցագիր է ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Վերջինս, պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ քննչական հարցաքննության կներկայանա հուլիսի վերջին։ Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ։ 2008թ․ մարտի 1-ին Խաչատուրովը զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Նույն թվականի ապրիլի 15-ին նշանակվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում