Գլխավոր Լրահոս

Նախագահն առաջարկել է, որ «Հայաստան» հիմնադրամը ժամանակավոր ղեկավարի Պետրոս Թերզյանը

Նախագահն առաջարկել է, որ «Հայաստան» հիմնադրամը ժամանակավոր ղեկավարի Պետրոս Թերզյանը
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա։ Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը: Միեւնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետեւ հայտարարել բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցութային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու են նաեւ Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաեւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը պաշտոնից հրաժարական է ներկայացրել հուլիսի 9-ին։ Ազգային անվտանգության ծառայությունը Արա Վարդանյանին ձերբակալել էր հուլիսի 3-ին՝ հիմնադրամի միջոցները ինքնակամ տնօրինելու կասկածանքով։ Վարդանյանը խոստովանել էր, որ 2006-2008 թթ․ հիմնադրամի վարկային քարտով մոտ 130 միլիոն դրամի խաղադրույքներ է կատարել առցանց խաղատներում։ Նա ասել էր, որ ծախսված գումարներն այնուհետ վերականգնել է իր միջոցներից։ Հուլիսի 10-ին Վարդանյանը ներողություն էր խնդրել բոլորից։ Պետրոս Թերզյանը տնտեսագետ է, էներգետիկ ոլորտի մասնագետ։ Նա ղեկավարում է ֆրանսիական Petrostrategies հետազոտական ընկերությունը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում