Գլխավոր Լրահոս

Կառավարությունը 120 մլն դրամ կհատկացնի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համար

Կառավարությունը 120 մլն դրամ կհատկացնի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համար

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով Արտաքին գործերի նախարարությանը 120 մլն դրամ հատկացնելու նախագծին:

Հիմնավորման համաձայն՝ 2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով հոկտեմբերի 6-13-ն ընկած ժամանակաշրջանի համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ:

Ամրագրումներն արվել են դեռևս 2017թ նոյեմբերին և եղել է նախնական պայմանավորվածություն հյուրանոցների հետ պայմանագրեր կնքելու և կանխավճարներ փոխանցելու վերաբերյալ: Այնուհետև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության խորհրդով որոշվել է, որ վերոնշյալ 40 հյուրանոցները կնախատեսվեն այն հյուրերի համար, ովքեր իրենք են վճարելու իրենց կեցության ծախսերը:

Խնդիրը քննարկվել է հյուրանոցների հետ և արդյունքում առաջացել է հյուրանոցների հետ պայմանագիր կնքելու և 25% կանխավճար կատարելու անհրաժեշտություն` արված ամրագրումները մինչև հոկտեմբերի 1-ը պահելու նպատակով: Համաձայն ձեռք բերված նոր պայմանավորվածության` ՀՀ ԱԳՆ-ն չեղարկելու է հոկտեմբերի 1-ի դրությամբ հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը արդեն ամրագրված սենյակների համար հետ է վերադարձվելու պետական բյուջե:

Ստեղծված իրավիճակում հյուրանոցների հետ պայմանագրերի կնքումը և 25% կանխավճարների փոխանցումը միակ երաշխիքն է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի մասնակից հյուրերի կեցությունը հավուր պատշաճի ապահովելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում