Գլխավոր Լրահոս

«Լիդիան Արմենիա»-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ Ամուլսարում գործողություններից

«Լիդիան Արմենիա»-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ Ամուլսարում գործողություններից

Օգոստոսի 27-ին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները փակել էին Ջերմուկի ճանապարհը՝ պահանջելով, որ ակտիվիստները բացեն Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները։

Շուրջ երկու ամիս է՝ հանքի շահագործումը փաստացի դադարեցվել է, քանի որ բնապահպան ակտիվիստները փակ են պահում Ամուլսար տանող բոլոր 4 ճանապարհները՝ ոչ թե միջպետական կամ համայնքային նշանակության, այլ միայն հանք տանող։

Բնապահպան ակտիվիստներից Վազգեն Գալստյանը քիչ առաջ ՍիվիլՆեթին հաղորդեց, որ ժամը 13։00-ի դրությամբ ճանապարհը բացվել է «Լիդիանի» աշխատակիցների կողմից։

Աշխատակիցները ճանապարհը բացել են ՀՀ բնապահպանության նախարարության` այսօր հրապարակված հայտարարությունից հետո։ Նախարարության ընդերքի տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև նոր փորձաքննության իրականացումը:

Բացի այդ, տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով ընթացք տալու համար:

Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա: Մանավորապես Հայկական բնապահպանական ճակատի համոզմամբ՝ ակնհայտ է, որ հարյուրավոր հեկտարների վրա բացահանքեր, լցակույտեր, տարրալվացման հարթակ և այլ ենթակառուցվածքներ ունենալու դեպքում մենք առերեսվելու ենք մակերևույթային և ստորերկրյա ջրերի տարբեր եղանակներով ահռելի աղտոտման հետ, բայց արդեն ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներով ու ցիանիդի տարբեր միցություններով։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում