Գլխավոր Լրահոս

Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծն ընդունվեց

Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնել: Այն ընդունվեց 81 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Բնապահպանության նախարարությունը նախագծին բացասական եզրակացություն է տվել:

Երեկ նախագծի քննարկման ժամանակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հայտարարեց, որ այժմ ռազմավարական ծրագիր է մշակվում, որի նպատակն է ջրի արդյունավետ կառավարումը։

ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Լենա Նազարյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անունից հիմնավորեց Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտությունը։

 

Երեկ նախագծի քննարկմանը զուգահեռ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բնապահպանները՝ պահանջելով կասեցնել նախագծի ընդունումն ու հանրային լայն քննարկումներ անցկացնել։

 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում