Գլխավոր Լրահոս

Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

Կառավարության որոշմամբ` Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի: Նպատակը՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծել ազատ տնտեսական գոտի։

«ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունը 25 տարով ճանաչվեց ազատ տնտեսական գոտու շահագործող։
Ազատ տնտեսական գոտու մեկնարկը նախատեսվում է 1 տարվա ընթացքում:

«Կազմակերպության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը նախատեսում, որ մինչև 2043 թվականը կներգրավվի շուրջ 200 շահագործող այս տարածքում, ընդ որում՝ մինչև 2021 թվականը 50 շահագործողի մասին է։ Ծրագրի ընթացքում զուտ կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ և 300 նոր աշխատատեղեր էլ կանխատեսվում են շահագործողների կողմից ստեղծելու համար»։

«Կազմակերպիչը մինչև 4 մլն դոլարի ներդում է կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն և հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրումներ են կանխատեսվում», - կառավարության այսօրվա նիստին նշեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում